10 08 2018

Վրաստանում ձյուն է տեղացել

Վրաստանում ձյուն է տեղացել

Ձյուն է տեղացել Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանում, այս մասին տեսանյութ է հրապարակվել Facebook սոցիալական ցանցում։

Տեղացած ձյանը նախորդել են սաստիկ կարկուտն ու անձրևը:

Օգոստոսի 9-ից 12-ը Վրաստանում հյուսիս-արևմտյան ուղղությունից սառը օդային զանգվածների տարածում է սպասվում, ժամանակ առ ժամանակ՝ նաև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, քամու ուժգնացում, ծովի ալիքների տատանումները կկազմեն 3-4 բալ: Տեղումների ուժգնացման պատճառով փոքր գետերում հնարավոր է ջրի մակարդակի բարձրացում, իսկ լեռներում՝ սողանքային գործընթացների ակտիվացում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ