10  08  2018

Պրոֆիլակտիկ այց էր. «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակը՝ 6-րդ վարչության ստուգումների մասին

Պրոֆիլակտիկ այց էր. «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակը՝ 6-րդ վարչության ստուգումների մասին

Օգոստոսի 9-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն ստուգումներ են իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում: Ոստիկանությունը տեղեկությունը հաստատելուց հետո խոստացավ լրացուցիչ ինֆորմացիա հայտնել, բայց այդպես էլ չհայտնեց:

«Ստուգումները երեկ չէ, որ սկսել են, արդեն մի քանի օր է, որ տարբեր ժամերին գալիս են տարբեր ստուգումներ են անում, ինչ որ թղթեր ուսումնասիրում, չեմ կարող ասել՝ վերջացրել են, թե ոչ: Մեզ համար նույնպես պարզ չի, թե կոնկրետ ինչ են ուսումնասիրում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը: «Որևէ դեպքի հետ կապ չունի, մեր կարծիքով սա պրոֆիլակտիկ այց էր, որը պետք է դիտարկել ընդհանուր երկրում կատարվող իրադարձություններով և գլոբալ ստուգումներով»,- հավելեց նա:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը, որևէ բան չի փոխվել, իրենք էլ կսպասեն ոստիկանության լրացուցիչ հաղորդագրությանը՝ կապված ուսումնասիրությունների արդյունքների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ