09 08 2018

Հայաստանի պետական կառավարման համակարգն ըստ վարչապետի ուռճացված է

Հայաստանի պետական կառավարման համակարգն ըստ վարչապետի ուռճացված է

Հայաստանի պետական կառավարման համակարգն ուռճացված է, այս մասին օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանքն: Այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ իրենք այնպիսի ծախսերի են հանդիպում, որ չեն կարողանում հավասարակշռված արձագանքել դրան։

«Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինեն՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների, ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր այդպիսի խնդիր դրված չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ