09 08 2018

Կառավարությունը վերադառնում է շենքի անվտանգության պահպանման նախկին ռեժիմին

Կառավարությունը վերադառնում է շենքի անվտանգության պահպանման նախկին ռեժիմին

Oգոստոսի 9-ին վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Կառավարության նիստից առաջ տեղեկացրեց, որ վերադառանում են շենքի անվտանգության նախկին ռեժիմին, ասինքն՝ լրագրողներն այլևս հնարավորություն չեն ունենա մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ:

«Շենքի անվտանգության ծառայությունն է որոշել, շենքի պահպանության ռեժիմը օրենքով չի որոշվում, որոշում է անվտանգության ծառայությունը: Նախորդ շաբաթ բարձրանում էիք՝ շենքի անվտանգության ռեժիմը խախտելով»,- ասաց Եղոյանը:

Նշենք, որ վերջին մի քանի նիստերի ժամանակ Կառավարության շենքն ամբողջությամբ շրջապատված է լինում ոստիկաններով:

Հիշեցնենք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք լրագրողների մուտքը նիստերի դահլիճ արգելված էր։ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո որոշվեց, որ կառավարության նիստերը փակ են լինելու, ինչը բարձրացրեց դժգոհության ալիք։

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց դռները բացել լրագրողների առաջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ