04 08 2018

Վաճառվում է Եղիսաբեթ թագուհու Rolls-Royce-ը

Վաճառվում է Եղիսաբեթ թագուհու Rolls-Royce-ը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն պատկանած, 1950 թվականի արտադրության Rolls-Royce The Phantom IV State Landaulette ավտոմեքենան ավելի քան 2.6 մլն դոլարով աճուրդի է հանվել Bonhams-ում: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում տալով աճուրդի տան կայքին:

1950-1956 թվականներին ընդամենը 18 այդպիսի ավտոմեքենա է արտադրվել: Rolls-Royce The Phantom IV State Landaulette-ը թագավորական ավտոպարկում է գտնվել և  օգտագործվել է հատուկ առիթների համար: Այսպես, 2011 թվականի ապրիլի 29-ին այն գործի է դրվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի ժամանակ՝ արքայազն Չարլզին և նրա կնոջը տեղափոխելու համար:

«Rolls-Royce-ի այդ մոդելները Մեծ Բրիտանիայում անհամար պատմական իրադարձությունների մասնակիցներն են եղել»,- նշել է Bonhams աճուրդի տան համանախագահ Մալքոլմ Բարբերը:

Աճուրդի են հանվել Rolls-Royce-ի այլ մոդելներ ևս, այդ թվում՝ 1979 թվականի արտադրության Phantom VI Limousin-ը, որը Քեյթ Միդլթոնին բերեց արքայազն Ուիլյամի հետ պսակադրության վայր (788 000 դոլար), և 1985 թվականի արտադրության Centenary Silver Spur Saloon-ը, որով երթևեկել է արքայազն Դիանան (104.8-131 000 դոլար):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ