04 08 2018

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը մրցել է ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ և հաղթել 11:6 հաշվով՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Նշենք, որ Գեղամ Գալստյանն ու Արման Անդրեասյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:

61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը կպայքարեն ոսկե մեդալների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ