02 08 2018

Apple-ը՝ մեկ տրիլիոն կապիտալ ունեցող առաջին ընկերությունն աշխարհում

Apple-ը՝ մեկ տրիլիոն կապիտալ ունեցող առաջին ընկերությունն աշխարհում

Apple-ը դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի կապիտալը գերազանցում է մեկ տրիլիոն դոլարը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հաղորդվում է, ընկերության բաժնետոմսերի գինը NASDAQ ամերիկյան բորսայում բարձրացել է 1.85 տոկոսով: Դրանից հետո կազմակերպության կապիտալացումը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:

Հուլիսի 31-ին Apple-ը ֆինանսական հաշվետվություն է հրապարակել, համաձայն որի՝ 2017-2018 ֆինանսական տարվա երրորդ կիսամյակում ընկերության եկամուտը կազմել է 32 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության շահույթն ավելացել է 11.5 միլիարդ դոլարով:

Ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականին Սթիվ Ջոբսի, Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնի կողմից: Շտաբ-բնակարանը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոոռնիա նահանգում՝ Կուպերտինոյում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ