01 08 2018

Ավիաաղետ՝ Մեքսիկայում

Ավիաաղետ՝ Մեքսիկայում

Մեքսիկական Դուրանգո նահանգում կործանվել է Aeromexico ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը: Այն ուղևորվում էր մայրաքաղաք Մեխիկո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով  Noticas Mexico TV-ին, որը կադրեր է հրապարակել դեպքի վայրից:

Օդանավում 103 ուղևոր է եղել: Բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն տուժել է 85 ուղևոր, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց: Ուժեղ քամու պատճառով թռիչքը բարդացել է, անձնակազմը փորձել է կանգնեցնել թռիչքը, ինքնաթիռը տեղում նստել է և դուրս եկել թռիչքուղուց:

Ուղևորների մեծ մասն ինքնուրույն կարողացել է դուրս գալ վթարի ենթարկված ինքնաթիռից, տուժածները բուժօգնություն են ստացել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ