31 07 2018

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           40.60C (2000 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               13.40C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           26.80C

ՀՀ գետերի, լճերի և ջրամբարների վիճակը. տվյալներ Սևանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Խաղողի բերքատվության կանխատեսում

Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2018 թվականի խաղողի միջին հանրապետական բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 6-7 տ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ