30 07 2018

Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Հուլիսի 29-ին Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. բախվել են «ԳԱԶ 27057» և «ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Վահիկ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Արմեն Մինասյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Նույն զորամասի պայմանագրային զինծառայող է նաև «ՎԱԶ 2107»-ի վարորդը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ