29  07  2018

«Անմահ հայն» իր հնարքով ապշեցրել է օգտատերերին



Արկադի Մգդսյանը՝ Ալավերդու պղձաձուլական գործարանի պողպատագործը, համացանցի հերոս էր դարձել դեռևս 2016 թվականին: Այն ժամանակ նա տեսանյութ էր հրապարակել, որում ձեռքն անց էր կացնում հալած երկաթի միջով, որը հոսում էր ներքև: Երկու տարի անց հազվագյուտ տեսանյութը հասել է Reddit սոցիալական կայքի տարածք, և օգտատերերի միջև իսկական կռիվ է սկսվել տեսանյութում ցուցադրվող հնարքի ճշմարտացիության թեմայով: Այս մասին գրում է Life.ru-ն:

Reddit-ի օգտատերերը, ովքեր լավ ծանոթ են ֆիզիկային, գրեթե միանգամից կռահել են պողպատագործի գաղտնիքը, սակայն նրանց տարբերակները միանգամից չեն ընդունվել: Հետաքրքիր է, որ դեռևս 2016 թվականին ինքը՝ Արկադի Մգդսյանը, ում օգտատերերն անվանում են «անմահ», պատմել էր տաք երկաթի հետ կատարվող հնարքի գաղտնիքների մասին:

1250 աստիճան տաքությամբ երկաթի միջով ձեռքն անցկացնելը հնարավոր է եղել շնորհիվ այն բանի, որ մահացու հնարքը կատարելուց առաջ «անմահ հայը» պարզապես թրջել է ձեռքերը: Հեղուկի ոչ մեծ քանակությունն օգնել է կարճ ժամանակով դիմադրել շատ բարձր ջերմաստիճանին, շարունակել ապրել գործող ձեռքով և դառնալ համացանցի հերոս՝ ապշեցնելով օգտատերերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ