26 07 2018

Ջրային կոմիտեի նախագահը նշանակվելուն պես հրահանգել է ազատման դիմումներ գրել. «Ժամանակ»

Ջրային կոմիտեի նախագահը նշանակվելուն պես հրահանգել է ազատման դիմումներ գրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշանակվելուն պես ժողով է արել, մտել է դահլիճ, որտեղ ոչ բոլորն են տեղավորվել՝ մի մասը մնացել է կանգնած, և հենց այդ ժողովի ժամանակ որոշ աշխատակիցների ասել է՝ դիմում կգրեք, կգնաք՝ հաշվի չառնելով քաղծառայողի համակարգն անգամ:

Սակայն Ջրային կոմիտեից մեզ պարզաբանեցին, որ որևէ քաղծառայող չի ազատվել աշխատանքից, ընդամենն ազատվել են քարտուղարուհին, օգնականը՝ Սոնա Մարտիրոսյանը, ով կատարում էր մամուլի խոսնակի պարտականությունները, գույքի վարչությունում խորհրդականի պաշտոնը զբաղեցնող ԾԻԳ-ի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, կոմիտեի նախագահի տեղակալի օգնական Էմմա Օհանյանը, ով տեղափոխվել է այլ աշխատանքի՝ մեկնելու է Չինաստան: Եվ մեկ նշանակում է եղել՝ Կամո Սարգսյանը նշանակվել է կոմիտեի նախագահի տեղակալ, այդ պաշտոնը թափուր էր դեռևս մայիսից:

«Նշանակումից հետո ղեկավարը հանդիպում է ունեցել կոլեկտիվի հետ, և քանի որ մենք 60 հոգի ենք, աշխատասենյակները փոքր են, ընդամենը 20 հոգի նստել է, մնացածը՝ ոտքի վրա, բայց որևէ նման բան չի եղել, որ որևէ մեկին ասի՝ դիմում գրեք, գնացեք: Ազատված մարդիկ հեռացել են իրենց դիմումի համաձայն, նրանք զբաղեցրել են հայեցողական պաշտոններ: Մեզ մոտ շատ նորմալ, առողջ մթնոլորտ է»,- վստահեցրին կոմիտեից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ