24  07  2018

Մանվել Գրիգորյանն այլևս Էջմիածնի պատվավոր քաղաքացի չէ

Մանվել Գրիգորյանն այլևս Էջմիածնի պատվավոր քաղաքացի չէ

Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացուն կոչումից զրկելուն:

Նախագծի զեկուցողն էր Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Նա նախ նշեց, թե սխալ կարծիք է, որ այս հարցի հիմքում եղել են Facebook-յան քննարկումները:

Գասպարյանի խոսքով՝ ինքը սոցիալական ցանցի միջոցով պարզապես փորձել է որոշակիորեն հասկանալ հասարակական տրամադրվածությունը:

«Ես՝ որպես իրավաբան, կարող եմ ասել, որ այսպես մենք չենք խախտում անմեղության կանխավարկածը: Հարցը զուտ բարոյական հարթության մեջ է»,- նշեց Գասպարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ