24 07 2018

Ազգային ժողովը 5.1 միլիոն դրամի ուղեգորգ է գնել

Ազգային ժողովը 5.1 միլիոն դրամի ուղեգորգ է գնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն դեռ մայիս ամսին ու­ղեգորգ գնելու համար ՀՀ պետական բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնել է ընդհանուր 600 հատ ուղեգորգ՝ յուրա­քանչյուրը 8500 դրամ արժողությամբ: Ուղեգորգերի տեխնիկական նկարագ­րում էլ նշված է, որ դրանք պետք է պատրաստված լինեն որսի թելից ու պոլիպրոպիլենից, լինեն հակաալերգիկ ու հրակայուն: Իսկ արդեն վերջնական նախշերը պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ: Մինչ այդ, հե­տաքրքիր է՝ ի՞նչ են եղել ԱԺ-ի հին ուղե­գորգերը, որ հիմա նորերը ձեռք բերելու կարիք է առաջացել:

Հատկանշական է փաստը, որ այս փաստաթղթերը ստորագրել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, այլ ֆինանսական փաս­տաթղթերի պատասխանատվությունը դրվել է նրա առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի վրա»:

Այս առնչությամբ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել:

«ԱԺ-ի կողմից նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ և պիտանելիության հետ կապված խնդիրներով: Գնումների ողջ գործընթացը տեղի է ունենում սահմանված ընթացակարգերին համապատասխան: Հին ուղեգորգերը դեռևս Ազգային ժողովում են, ցանկացած պահի լրագրողները կարող են տեսնել դրանք:

Հավելենք, որ ձեռք բերված ուղեգորգերի մի մասը դեռևս այս տարվա ապրիլի 9-ին օգտագործվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ:

Ինչ վերաբերում է նկատառմանը, թե գնման փաստաթղթերի տակ ստորագրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը, ապա տեղեկացնում ենք, որ Գագիկ Մխեյանը գնումների կազմակերպման նպատակով գործող հանձնաժողովի նախագահն է և տրամաբանական է վերջինիս ստորագրության առկայությունը:

Ի հավելումն նշենք, որ խոսքը ոչ թե 600 հատ ուղեգորգի, այլ 600 քմ ուղեգորգի մասին է, որի 1 քմ արժե 8500 դրամ»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ