23 07 2018

Հայտնի բլոգերին զարմացրել է Արագածի ձգողականության ուժը



Նյու Յորքում բնակվող բլոգեր Նուսեիր Յասինը, ով ճամփորդում է տարբեր երկրներով և իր յուրաքանչյուր այցելության մասին մեկրոպեանոց տեսանյութեր հրապարակում, հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին:

Այս անգամ բլոգերը «Որտեղ չի գործում ձգողականության ուժը» վերնագրով տեսանյութում պատմել է Արագած լեռան մոտ ձգողականության ուժի հետ առնչվող արտասովոր երևույթի մասին:

«Մենք այս ամենից չենք կարողանում գլուխ հանել»,-ասում է Հայաստան ժամանած բլոգերը: Տեսանյութում երևում է՝ դեպի վեր գնացող ճանապարհին կանգնած մեքենան առանց վարորդի միջամտության ներքև շարժվելու փոխարեն վեր է ընթանում: Բացի այդ, Յասինը ցույց է տվել, թե ինչպես է գնդակն առանց կողմնակի ուժի ճանապարհով վեր բարձրանում:

«Իրականում ձգողականության ուժի հետ կապված որևէ արտասովոր բան չկա: Բլրի վրա ձգողականություն կա, իսկ այն, ինչ կատարվում է, ուղղակի տեսողական խաբկանք է»,-ասում է է բլոգերը:

Հիշեցնենք, որ հայտնի բլոգեր Nas Daily-ն ավելի վաղ հերթական մեկրոպեանոց տեսանյութն էր հրապարակել Հայաստանից: Տեսանյութում նա անդրադարձել էր պատերազմին և դրա երկարաժամկետ վատ հետևանքներին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ