23 07 2018

Հրդեհներ՝ Հայաստանում

Հրդեհներ՝  Հայաստանում

Հուլիսի 21-22-ը Հայաստանի մի շարք շրջանների խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել:

Համաձայն ԱԻՆ-ի՝ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 174/26 հասցեի մոտակայքում այրվել է 5000 քմ խոտածածկ տարածք, Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 1-ին շենքի մոտակայքում` 1 հա, Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում՝ մոտ 700 քմ:

Սևանի խճուղում՝ մոտ 800 քմ, Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ ասֆալտի գործարանի մոտակայքում՝ 1000 քմ, Եղվարդ քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 1500 բուսածածկույթ, Զորավան գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 4 հա, Նոր Արտամետ գյուղի 7-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք, Վերին Երզնկա գյուղի 22-րդ փողոցում՝ մոտ 3000 քմ, Պտղնի գյուղի 4-րդ փողոց 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից՝ մոտ 1 հա:

Արագածոտնի մարզի Ուջան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Խաչփառ գյուղի 13-րդ փողոցում` 2500 քմ, Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ