23 07 2018

Կրակոցներ՝ Տորոնտոյում. կան վիրավորներ

Կրակոցներ՝ Տորոնտոյում. կան վիրավորներ

Տորոնտոյի թաղամասերից մեկում հնչած կրակոցների հետևանքով, ըստ նախնական տվյալների, 9 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով Global News-ին:

Լրատվականը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրին, հաղորդում է, որ պատահարը տեղի է ունեցել քաղաքի արևելյան հատվածում: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Նշվում է, որ վիրավորների թվում 9-ամյա երեխա կա:

CTV հեռուստաընկերության տեղեկություններով՝ ոստիկանները կրակել են անցորդների վրա կրակ բացած մարդու վրա: Նրա անունը չի նշվում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ