21  07  2018

Մեքսիկայում մեկ օրվա ընթացքում 3 պաշտոնյա է սպանվել

Մեքսիկայում մեկ օրվա ընթացքում 3 պաշտոնյա է սպանվել

Մեքսիկայում ուրբաթ օրը սպանվել է Միչոակին նահանգի Բուենավիստա քաղաքի նորընտիր քաղաքապետը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում տալով «Excelsior»-ին:

Ինչպես հաղորդվում է, Էլիսեո Դելգադոյին հենց քաղաքապետարանի շենքի դիմաց կրակել է անհայտ անձը: Մահացածը քաղաքապետ էր դարձել ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի «Միասին պատմություն ստեղծենք» կոալիցիայից:

Դելգադոն դարձավ երրորդ պաշտոնյան, ով Մեքսիկայում սպանվել է ուրբաթ օրվա ընթացքում: Ավելի վաղ՝ նույն օրը, հոսպիտալացվել էին քաղաքի «Մորենա» կուսակցության խորհրդական Տլակելակեն (Խալիսկո նահանգ) և բնակավայրի հասարակական ունեցվածքի կոմիսար Սան-Միգել Չիմապալասը (Օախակա նահանգ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ