19  07  2018

ՄԻՊ-ը կզբաղվի «Սանիթեք»-ի կողմից պարտավորությունների կատարման հարցով

ՄԻՊ-ը կզբաղվի «Սանիթեք»-ի կողմից պարտավորությունների կատարման հարցով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով: Ինչպես հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից, վերջին օրերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։

Դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա են տեղեկություններ, որ շուրջ երկու շաբաթ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում, զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան։ Քաղաքացիները պատշաճ չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները վկայում են հարցի հանրային նշանակության մասին, Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ «Սանիթեք» ընկերության կողմից պարտավորությունների կատարման առնչությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ