19 07 2018

Շինարարության համար տրամադրված գումարների մեծ մասը գրպանվել է. «Ժողովուրդ»

Շինարարության համար տրամադրված գումարների մեծ  մասը գրպանվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետագա շինարարությունը հարցականի տակ է. պատճառը ծրագրի ծախսատարությունն է, քանի որ նախկինում այս նպատակով տրամադրված գումարների մեծ մասն էլ գրպանվել են: Հիմա իրավապահները զբաղվում են այդ ծրագրում եղած կոռուպցիոն դրսևորումներով, արդեն հարուցվել է քրեական գործ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Հյուսիս-հարավի հարցը հիմա քննարկվում է: Հանձնարարվել է ուսումնասիրել նախկինում կատարված աշխատանքների թերությունների պատճառները, հասկանալ բոլոր խնդիրները` կապված շինարարների, ծախսված գումարների արդյունավետության հետ, և միայն դրանից հետո որոշել` ինչպես շարունակել այդ ծրագիրը: Գիտեք, որ ծրագիրն այնքան էլ հաջող չի իրականացվել նախկինում: Պետք է նախ հասկանալ` ինչ ունենք, հետո միայն շարժվել առաջ: Հիմա վարչապետի հանձնարարությամբ այդ հարցն ուսումնասիրվում է»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ