18 07 2018

2 պաշտոնանկություն՝ կառավարությունում

2 պաշտոնանկություն՝ կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Միքայել Արզումանյանը ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 26-ին։

Նշենք, որ հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ էր կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալին՝ պարզաբանումներ ստանալու այն բանից հետո, երբ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով և իրենց աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ