17 07 2018

Ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-ի

Ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-ի

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է երկրագնդի 98 ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանշային աղյուսակը: Այն գլխավորել է 41-ամյա բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ով մեկ տարում վաստակել է 285 մլն դոլար: Մեյվեզերը համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

Երկրորդ հորիզոնականում հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին է, ով մեկ տարում վաստակել է 239 մլն դոլար: Քլունին դերասանական կարիերայից բացի, զբաղվում է նաև բիզնեսով:

Առաջատաև եռյակը եզրափակում է Keeping Up With the Kardashians ընտանեկան շոուի 20-ամյա աստղ Քայլի Ջեները՝ 166.5 միլիոն դոլար եկամտով: Քարդաշյանների կրտսեր քույրն ունի մի քանի բրենդ, զբաղվում է հագուստի, դիմահարդարման պարագաների արտադրությամբ: Մինչդեռ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է ցանկի 30-րդ հորիզոնականում՝ 67 միլիոն դոլար ցուցանիշով:

Ամենաշատ վարձատրվող աստղերի առաջատար տասնյակում են հայտնվել նաև փաստաբան և հեռուստահաղորդավար Ջուդիթ Շեյնդլինը (147 մլն դոլար), դերասան Դուեյն Ջոնսոնը (124 մլն դոլար), U2 ռոք խումբը (118 մլն դոլար), Coldplay ռոք խումբը (115.5 մլն դոլար), ֆուտբոլիստ Լիոնել Մեսին (111 մլն դոլար), երաժիշտ Էդ Շիրանը (110 մլն դոլար) և ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (108 մլն դոլար): 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ