15 07 2018

Մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը

Մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը:

«Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը: Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքը»,-գրել է նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ