14 07 2018

Գարեգին Բ-ն դուրս է բերվել շրջափակումից

Գարեգին Բ-ն դուրս է բերվել շրջափակումից

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից և ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ նույն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ «Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում»,- տեղեկացրել էր նա:

Ոստիկաններն ավելի ուշ բացել են ճանապարհը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ