12 07 2018

Ռուսաստանում հայ գործարարի են առևանգել

Ռուսաստանում հայ գործարարի են առևանգել

ՌԴ Օրլովի շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել խոշոր գործարարի՝ «Օրլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդաղովի առևանգման դեպքի առիթով:

ՌԴ ՔԿ-ի մարզային վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անհայտ անձինք այգեգործական ընկերակցության մոտ կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան: Այս մասին գրում է «ՄԿ»-ն: Ավտոմեքենայի սրահում եղել են գործարարը և նրա վարորդը: Հարձակվողները զենք են ուղղել նրանց վրա, ինչից հետո տարել են Լուժկովյան գերեզմանոցի մոտ: Նրանք կապել են վարորդին և թողել ավտոմեքենայի մեջ, իսկ Բուդաղովին նստեցրել են այլ ավտոմեքենա ու տարել անհայտ ուղղությամբ: Քրեական գործ է հարուցվել «Մարդու առևանգում» հոդվածով

Օրլովի մարզում Բուդաղովն օլիգարխ է համարվում: Անցյալ տարի նրան անսպասելիորեն արդարացրել էին պաշտոնյային կաշառք տալու գործով, չնայած որ դատախազությունը նրա համար 8 տարվա ազատազրկում էր պահանջում: Գործարարը հայտարարել էր, որ հարուցված քրեական գործն իր ագրոհոլդիգի բռնազավթման փորձի հետևանք է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ