11  07  2018

Ի՞նչ իրավիճակ է Լարսի անցակետում

Ի՞նչ իրավիճակ է Լարսի անցակետում

«Կուտակումներ վրացական կողմից չկան, բայց Ռուսական կողմից ավելացել են մեկ կիլոմետրով»,- Լարսի անցակետում իրավիճակի մասին Yerevan.Today-ին հայտնեցին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Չնայած սրան՝ Ռուսական կողմից մեքենաների թողունակությունը բարձրացել է:

Հուլիսի 11-ի առավոտյան ռուսական կողմից մոտ 60 բեռատար կար կանգնած, որոնք հիմնականում ցորեն են տեղափոխում, իսկ վրացական կողմից՝ մոտ 40 մեքենա, որոնք, ըստ նախարարության, անցանելիության խնդիր հիմնականում չունեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ