10  07  2018

Ինչպես է կազմակերպվում ընտանիքի միակ արու զավակի զինվորական ծառայությունը

Ինչպես է կազմակերպվում ընտանիքի միակ արու զավակի զինվորական ծառայությունը

ՀՀ ազգային ժողով է ներկայացվել զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացուն ծառայությունից ազատելու մասին պաշտպանության նախարարության կողմից առաջարկված օրենքը: ՊՆ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Նա նշել է, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի գործող կարգավորմամբ այդ տղաները զորակոչվում են ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս կամ ոչ մարտական հերթապահություն իրականացնող մասնագիտությամբ:

«Փոփոխության համաձայն՝ զինապարտության մասին օրենքում պետք է լինի մի դրույթ, ըստ որի՝ նախատեսվում է, որ ընտանիքի կազմում զինծառայության ընթացքում զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր ունեցող ընտանիքի միակ արու զավակն ազատվի զինծառայությունից»,-հայտնել է Գաբրիել Բալայանը:

Առաջարկ է եղել, որ այդ տղաներին ազատեն զինծառայությունից և ոչ թե տարկետում տան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ