10 07 2018

5 մլն դրամ՝«Սասնա ծռերին». «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նվիրատվությունը

5 մլն դրամ՝«Սասնա ծռերին». «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նվիրատվությունը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»: Այս մասին նշված է խմբավորման ֆեյսբուքյան էջում:

«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն»,-ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ