27 06 2018

Ադրբեջանում երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Ադրբեջանում երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ