26 06 2018

Զինակոչիկների համար պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել

Զինակոչիկների համար պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի  ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

  • ֆիզիկա և ռադիոֆի­զի­կա,
  • օպ­տո­էլեկ­տ­րո­նիկա և ռադիոէլեկտրոնիկա,
  • նյութաբանություն և քիմիա,
  • կառա­վարման համակարգեր և տե­ղե­կատվական տեխնոլոգիաներ,
  • ռոբոտիկա և ԱԹՍ,
  • մե­քենա­շի­նու­թյուն և սարքաշի­նություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել հղումով:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով.

  1. 1-ին փուլ` 07.07.2018թ., ժ. 11:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում (Տերյան փողոց, 105 շենք),
  2. 2-րդ փուլ` 13.07.2018թ., ժ. 11:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք),
  3. 3-րդ փուլ` 18.07.2018թ., ժ. 11:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք):

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 668166:

Մրցույթին ներկայացող զորակոչիկներն իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապատասխան բարձրագույն կրթու­թյան ավարտական վկայականի պատճեները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ