23 06 2018

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով: Ուղերձում նշվում է. «Մեծարգո՛ պարոն Սարգսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:

Արմեն Սարգսյանին, համաձայն նախագահի կայքի, շնորհավորել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ