23 06 2018

Կանադայի վարչապետը տուգանվել է արևային ակնոցը չհայտարարագրելու համար

Կանադայի վարչապետը տուգանվել է արևային ակնոցը չհայտարարագրելու համար

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին տուգանել են, քանի որ նա չի հայտարարագրել նվերը՝ երկու զույգ արևային ակնոցներ, որ ստացել է Կանադայի նահանգներից մեկում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Կանադայի էթիկայի հարցերով վերահսկիչ մարմնի որոշումով վարչապետը կտուգանվի 100 դոլարով՝ շահերի բախման մասին օրենքի խախտման համար:

Թրյուդոյի մամուլի քարտուղարը նշել է, որ Թրյուդոն չի հայտարարագրել իր արևապաշտպան ակնոցը սխալ լրացված ձևաթուղթի պատճառով:

Կանադական օրենսդրության համաձայն՝ վարչապետը պարտավոր է 30 օրվա ընթացքում հայտնել իր ստացած բոլոր նվերների մասին, որոնց արժեքը գերազանցում է 200 դոլարը։ Թրյուդոն չէր հայտնել իշխանույթուններին երկու արևապաշտպան ակնոցի մասին՝ կաշվե պատյաններով, որոնք նրան ու նրա կնոջը անցած ամռանը նվիրել էր Արքայազն Էդուարդի կղզի նահանգի վարչապետ Ուեյթ Մաքլաուքլանը։ Կանադական Fellow Earthlings ապրանքանիշի ակնոցի մանրածախ գինը 300-500 դոլար է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ