14 06 2018

14-ամյա տղայի որոնողական աշխատանքներին մասնակցում է 207 փրկարար, 52 կամավոր

14-ամյա տղայի որոնողական աշխատանքներին մասնակցում է 207 փրկարար, 52 կամավոր

Հունիսի 8–ին Արարատի մարզի Այնթապ գյուղից անհետ կորել է 14–ամյա Հայկ Հարությունյանը: ԱԻՆ–ի և ոստիկանության հաղորդմամբ, Հայկը հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:

Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Պետք է նշել նաև, որ երեխան աուտիկ է և չի խոսում: Սոցցանցերում օգտատերեը ակտիվորեն լուրը տարածելուց բացի արդեն մի քանի օր է, ինչ կամավորական խմբեր են կազմել և ներգրավել որոնողական աշխատանքներում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ