13  06  2018

14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներին միացել են նաև կամավորական խմբեր

14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներին միացել են նաև կամավորական խմբեր

Հունիսի 8–ին Արարատի մարզի Այնթապ գյուղից անհետ կորել է 14–ամյա Հայկ Հարությունյանը: ԱԻՆ–ի և ոստիկանության հաղորդմամբ, Հայկը հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Արդեն մի քանի օր է Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում, բայց որևէ արդյունք դեռ չկա:

Պետք է նշել նաև, որ երեխան աուտիկ է և չի խոսում: Սոցցանցերում օգտատերեը ակտիվորեն լուրը տարածելուց բացի արդեն մի քանի օր է, ինչ կամավորական խմբեր են կազմել և ներգրավել որոնողական աշխատանքներում: Կամավորներից մեկը՝ Սերգեյ Տոնոյանը, ֆեյսբուքի իր էջում բարձրաձայնել է մի շարք թերությունների մասին, որոնք արձանագրվել են մասնավորապես ԱԻՆ-ի աշխատանքներում:

«Երեկ երեկոյան գնացինք կամավորների խմբին միանանք, որ օգնենք ման գալ։ Ու մի ԲԱՌԴԱԿ։ Գնում ենք մի գյուղ, ասում են վերջին անգամ էդտեղ են տեսել երեխուն։ Լիքը մարդ կանգնած, ԱԻՆ–ից մարդիկ կանգնած ու ոչմեք ոչմի բան չի կազմակերպում։ Բոլորը խոսում են։ Մեկը ասում ա «Ասում են էս ինչ գյուղի գյուղապետը գտել ա»։ Մի 150 հոգի մարդ նստում են ավտոները, փոկվում են էդ գյուղը։ Պարզվում ա ապատեղեկատվություն ա։ ԱԻՆ–ից մեկը հայտնեց որ իրանց ու ոստիկանության խմբերը շրջել են բոլոր մոտակա միջգյուղական ճանապարհներով։ Չկա երեխեն։ Գիշերն էլ մի քանի մեքենա կշարունակեն շրջել ճանապարհներով։

Մենք մեզանով գնացինք սկսեցինք գիշերով գյուղի փողոցներով ման գալ, ու տենց էլի մի քանի խումբ մարդ։ Պարզ ա՝ առանց արդյունքի։

Ես փրկարար չեմ, որոնողական աշխատանքներ չեմ կազմակերպել, բայց, ճիշտն ասած, մի քիչ ուրիշ ձև եմ պատկերացնում սենց դեպքում գործողությունները։ Ունենք ահագին մեծ Ոստիկանության զորքեր, որ կազարմաներում նստած են անգործ, կան սահմանապահներ իրենց շներով, մի հսկա ԱԻՆ կա, կան ի վերջո ՊՆ դռոններ ջերմային սենսորներով և այլն։ Մենակ սահմանում չեն, չէ՞, մարդու կյանքը պաշտպանում, հը՞։ Ինչ–որ քաղաքացիականներ ցերեկը բերել էին հարսանիք նկարելու դռոնով էին ման գալիս։ Հատուկ ծառայություններից մեկը չգտնվեց ասի հեսա, նայեք, քարտեզը կիսել ենք մասերի, դուք՝ էս խմբով, գնացեք էս քառակուսին նայեք, դուք՝ էս մեկը իսկ դուք՝ էն մեկը։ Չեմ ուզում պաթոսի գիրկը ընկնեմ, բայց էս երեխու կյանքը հիմա Հայաստանում ամենակարևորն ա ու ամենավտանցվածը։ Ցանկացածիս երեխուց, կամ սահմանին կանգնած զինվորի կյանքից անպաշտպան ա։ Որովհետև զինվորին գոնե իրա սեփական գիտակցությունը առնվազն կարող ա պաշտպանի»,- գրել է նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ