12  06  2018

Կառավարության բարձր իմիջը կարող է շատ արագ տուժել. «Ծառուկյան» խմբակցության անդամ

Կառավարության բարձր իմիջը կարող է շատ արագ տուժել. «Ծառուկյան» խմբակցության անդամ

Կառավարության բարձր իմիջը կարող է շատ արագ տուժել, եթե հանրությունը հակասություններ նկատի իշխանության որոշ ներկայացուցիչների դիրքորոշումներում, որոնք նրանք արել են նախկինում, և որոնք չեն համապատասխանում ներկայիս հայտարարություններին: Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը:

Ամբողջ խնդիրը, ըստ պատգամավորի, այն է, որ կառավարության որոշ ներկայացուցիչներ նախկինում Հայաստանի Սահմանադրական դատարանում իբր հայտարարել են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը չի համապատասխանում սոցիալական պետության գաղափարներին: Որովհետև սոցիալական համարվող պետությունև իր քաղաքացիների վրա չպետք է բեռ դնի: Երկրորդ՝ որ տվյալ համակարգը խախտում է քաղաքացիների սեփականության իրավունքը, որը սոցիալ-տնտեսական իրավունքի կարևորագույն դրույթներից մեկն է, որն ամրագրված է Սահմանադրության մեջ: Եվ եևորդ՝ երկրի նախկին իշխանությունների հանդեպ վստահություն չկար:

Համաձայն պատգամավորի՝ քաղաքացիները կասկածելու իրավունք և հիմքեր ունեին, թե այս համակարգն իրենց շահերի պաշտպանության համար է ներդրվում:

Հիշեցնենք, որ կառավարությունը հունիսի 11-ի արտահերթ նիստում ընդունեց պարտադիր կուտակային համակարգը հուլիսի 1-ից բոլորի համար պարտադիր դարձնելու մասին որոշում: Որոշման թեև դեմ էր տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը, բայց ստիպված եղավ կողմ քվեարկել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց, որ դա իր առաջարկին մոտ չէ, սակայն ինքը ևս կողմ քվեարկեց, իսկ հունիսի 12-ին հրաժարական տվեց նախարարի պաշտոնից:

Հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի բանավեճին արձագանքեց նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ հայտարարելով, որ կատարվածը հիշեցնում է ստալինյան ժամանակաշրջանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ