11  06  2018

Երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին՝ անձրև

Երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին՝ անձրև

Հանրապետության շրջանների զգալի մասում հունիսի 11-13-ը երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 14-15-ը՝ առանձին շրջաններում: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում 11-13-ը երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 14-15-ը անձրևի հավանականությունը փոքր է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ