08  06  2018

Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամի, կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամի, կարկուտ

Հանրապետության տարածքում հունիսի 8-ին, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝  4-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում հունիսի 8-ին, 11-12-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 9-10-ն անձրևի հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           36.50C (1966 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝               6.30C (1968 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝           21.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ:

ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում, մյուս շրջանների գետերում՝ փոփոխական ռեժիմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ