02 06 2018

Երևանում հյուրանոցային համալիրի լողավազանում լողալուց հետո քլորից թունավորվել են 13 քաղաքացիներ

Երևանում հյուրանոցային համալիրի լողավազանում լողալուց հետո քլորից թունավորվել են 13 քաղաքացիներ

Հունիսի 2-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 13 քաղաքացիներ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Ալլա Մ.-ն, 14-ամյա Արմեն Մ.-ն, 14-ամյա Արսեն Մ.-ն, 33-ամյա Սարգիս Մ.-ն, 30-ամյա Հեղինե Հ.-ն, 10-ամյա Մնացական Հ.-ն, 7-ամյա Էլիզա Մ.-ն, 34-ամյա Ռոման Գ.-ն, 33-ամյա Մարգարիտա Հ.-ն, 17-ամյա Սուսաննա Գ.-ն, 15-ամյա Գոհար Գ.-ն, 10-ամյա Ժորա Գ.-ն և 1-ամյա Աշոտ Գ.-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասում գործող հյուրանոցային համալիրի լողավազանում լողալուց հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ