01 06 2018

«Հյուսիս-հարավ» ծրագրում կոռուպցիոն խնդիրներ կան. փոխվարչապետ

«Հյուսիս-հարավ» ծրագրում կոռուպցիոն խնդիրներ կան. փոխվարչապետ

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի Լանջիկ - Գյումրի հատվածի մասով խնդիրները շատ խորքային են: Այս մասին հունիսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Խոսքը շինարարության այս հատվածի չինական ընկերության հետ կապված խնդիրների մասին է։ Փոխվարչապետի խոսքով՝ պետք է ՊԵԿ-ի, Ոստիկանության հետ միասին մանրամասն ուսումնասիրել կոռուպցիոն դեպքերը։

«Մեզ առաջարկվող լուծումներից մեկն առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ համագործակցությունը շարունակելու, բայց ես չեմ կարծում, որ դա արդյունավետ լուծում է, որովհետև այդտեղ որոշակի կոռուպցիոն խնդիրներ կան։ Պետք է մանրամասն ուսումնասիրվեն, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերը ստանալ»,- ասաց փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդտեղ էլ պետք է տան արագ և արդյունավետ լուծումներ, քանի որ երկու տարի է` այդ խնդիրը շրջապտույտի մեջ է, մանավանդ, որ Հյուսիս-հարավի կառուցումը պայմանավորում է Իրանի ու Վրաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացումը: Ուստի առավելագույնս արագ պետք է աշխատեն, որ այդ հատվածում` Տրանշ-2, Տրանշ-3 հատվածներում, շինարարությունը վերականգնվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ