24 05 2018

51 պաշտոնյա հայտարարագիր չի ներկայացրել

51 պաշտոնյա հայտարարագիր չի ներկայացրել

Սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմից: Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը:

Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Միաժամանակ, սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք: Հանձնաժողովը սույն թվականի մայիսի 18-ին հրապարակել է 2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցանկը, որն, առանձին լրատվամիջոցների լրահոսում «մատուցվել է» որպես հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկ, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Հայտարարգիր չներկայացրած անձանց ցանկում են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը,  Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը, Լոս Անջելեսում ՀՀ Գլխ, հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և այլք:

Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ