16  05  2018

Վերանայել լիցենզավորման կարգը, հանել կարմիր գծերը. տաքսու վարորդները ևս բողոքում են

Վերանայել լիցենզավորման կարգը, հանել կարմիր գծերը. տաքսու վարորդները ևս բողոքում են

Մայիսի 16-ին ժամը 16:00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի երթևեկությունը մասամբ դադարեցվել է: Տաքսիների վարորդները փակել են փողոցի մեկ շարքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն են հրավիրում ոլորտի լիցենզավորման խնդիրների վրա: Տաքսիստները պահանջում են վերանայել լիցենզավորման կարգը, խստացնել, որպեսզի այն տարածվի բոլոր վարորդների վրա: Նաև պահանջում են, որպեսզի տեսախցիկներից գոյացած տուգանքները չեղյալ արվեն, կարմիր գծերը հանվեն:

Ավտո ներկրողների միության անդամները ևս եկել են վարչապետի նստավայրի մոտ բողոքի: Նրանք դժգոհում են, որ մեքենա ներկրելիս իրենց ընդամենը 10 օր են տրամադրում՝ մաքսազերծում իրականացնելու համար: Այնինչ, ըստ վարորդների, դա շատ սուղ ժամանակահատված է:

Ցուցարարներից մի քանիսին ընդունել են վարչապետի նստավայրում և խորհուրդ տվել, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց բողոքները հստակեցնեն ու նամակի տեսքով փոխանցեն իրենց: Ավելի ուշ վարչապետի նստավայրից բողոքի ակցիայի մասնակիցներին փոխանցել են, որ նստավայրում նախատեսվում է քննարկում անցկացնել վարչապետի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, ոստիկանապետի և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի մասնակցությամբ:

***

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ընդունել է բողոքի ցույց իրականացնող տաքսու վարորդներին: Նախարարը լսել է վարորդների բողոքները և առաջարկել դրանք գրավոր շարադրել և ներկայացնել նախարարություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ