15  05  2018

Պուտինը «Կամազով» անցել է Ռուսաստանը Ղրիմին կապող կամրջով



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես բացել է Ռուսաստանն ու Ղրիմը կապող կամուրջը։

«Գնացինք», ֊ ասել է նա և «Կամազ» բեռնատարի ղեկին նստած անձամբ անցել նորակառույց՝ 19 կիլոմետրանոց ճանապարհով:

Կամուրջը, որն ամենաերկարն է Ռուսաստանում, կառուցվում է 2015 թվականից: Շինարարության վրա ծախսվել է շուրջ 3,7 միլիարդ դոլար: Այն նախատեսված է մեքենաների և երկաթուղային հեռահաղորդակցության համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ