12  05  2018

Ինչպե՞ս ահազանգել հրդեհի մասին՝ առանց հեռախոսի . Նոր համակարգ



Վերջերս ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրային խոշոր կենտրոնում տեղի ունեցած հրդեհը լրացուցիչ ազդակ եղավ նաև Հայաստանի համար: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները սկսեցին շարունակաբար ուսումնասիրել Հայաստանում խոշոր կենտրոնների հակահրդեհային համակարգերի վիճակը:

Ի՞նչ նոր համակարգեր կան այսօր Հայաստանում, ի՞նչ է փոխվել այս ոլորտում, ինչպե՞ս կարելի է նվազագույնի հասցնել հրդեհից առաջացած վնասները: Այս հարցերի շուրջ զրուցել ենք «SOS Սիսթեմս» ընկերության տնօրեն Վահագն Ծատուրյանի հետ, որը ներկայացրեց SOS 911 հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգի համակարգի առանձնահատկությունները:

Սա միջազգային փորձի վրա ստեղծված համակարգ է, որի միջոցով նորագույն սարքավորումների շնորհիվ հրդեհի վտանգի դեպքում անիմջապես, ինքնաշխատ տարբերակով, առանց մարդկային գործոնի միջամտության ահազանգ է ուղարկվում «911» ծառայությանը: Համակարգը գործադրվել է «SOS Սիսթեմս» ընկերության և Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ նախաձեռնությամբ:

Այն գործում է 2012 թվականից, այս պահի դրությամբ համակարգին միացել են 2000-ից ավելի պետական և մասնավոր օբյեկտ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ