10 05 2018

Բողոքի ցույցեր՝ երկու հրաժարականի պահանջով. Լուսանկարներ

Բողոքի ցույցեր՝ երկու հրաժարականի պահանջով. Լուսանկարներ

Արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիա և դասադուլ է Շիրակի պետական համալսարանում: Պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:

Բողոքի ցույցին մասնակցել են նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բուհի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը և Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

***

Երևանի քաղաքապետարանի դիմաց ևս բողոքի ցույց է կազմակերպվել մայիսի 10-ին: Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և Ավագանու ցրումը:

Ցուցարարները փակել են Արգիշտի փողոցը:

Ցույցի մասնակիցներին է միացել ավագանու «Ելք» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 25-ին այս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին:


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ