05  05  2018

Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱԻՆ-ը հրապարակել է մայիս ամսվա եղանակային կանխատեսումը:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5...+90C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30...+320C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ +4...+60C, առավելագույնը՝ +29...+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 35-50 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0...-50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +21...+240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -1...+20C, առավելագույնը՝ +19...+240C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 75-100 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0...+30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23...+250C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0...-20C, առավելագույնը՝ +23...+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-130 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13...+160C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1...+60C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+280C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը +2...+50C, առավելագույնը՝ +25...+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 97-107 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18...+190C, լեռնային շրջաններում` +10...+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +4...+80C, լեռնային շրջաններում՝ 0...-40C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +30...+320C, լեռնային շրջաններում՝ +20...+220C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +3...+40C, լեռնային շրջաններում՝ -1...-20C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +28...+300C, լեռնային շրջաններում՝ +18...+190C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման նախալեռնային շրջաններում` 45-60 մմ, լեռնային շրջաններում՝ 95 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17...+190C, նախալեռնային շրջաններում` +11...+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +4...+70C, նախալեռնային շրջաններում՝ 0...-30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +31...+350C, նախալեռնային շրջաններում՝ +21...+230C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ +4...+70C, նախալեռնային շրջաններում՝ -1...+10C, առավելագույնը հովտային շրջաններում +29...+330C, նախալեռնային շրջաններում՝ +24...+260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման հովտային շրջաններում` 49-96 մմ, նախալեռնային շրջաններում՝ 69-112 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5...+70C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝մինչև +30...+320C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ +4...+60C, առավելագույնը՝ +29...+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավելի (նորման 45-60 մմ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ