17 04 2018

Մայրաքաղաքի կենտրոնից աղբամաններն ու նստարանները բեռնատարով տեղափոխում են. Լուսանկարներ, տեսանյութ



Երևանի կենտրոնական փողոցներում մեր ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես աղբամաններն ու նստարանները բեռնատարներով տեղափոխում են: Մեր հարցին, թե որտե՞ղ եք տանում, բանվորները պատասխանել են՝ վերանորոգման:

Ի դեպ, դրանք հավաքում են հիմնականում այն ժամանակ, երբ երթ է տեղի ունենում, և տարածքում ցուցարար չկա:

Նշենք, որ ցուցարարները հիմնականում աղբամաններն ու նստարաններն են օգտագործում փողոցները փակելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ