16 04 2018

Խափանում՝ մետրոյի աշխատանքում. Պատճառը ցույցն է. Լուսանկարներ

Խափանում՝ մետրոյի աշխատանքում. Պատճառը ցույցն է. Լուսանկարներ

Երևանի մետրոպոլիտենի գնացքները կանգառներ չեն կատարելու «Բաղրամյան» կայարանում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հյտարարության մեջ:

Նշենք, որ ցուցարարները փորձեր են արել խափանելու մետրոպոլիտենի աշխատանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ