13 04 2018

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի Բաղանիս գյուղի մոտ

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի Բաղանիս գյուղի մոտ

Ապրիլի 12-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն առաջ կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` տեղադրելով նաև վնասված մեքենայի լուսանկարը։

«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ–երի ստորաբաժանումները։

Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,–գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ բեռնատարը պատկանում է «Սպայկա» ընկերությանը, ինչի մասին հայտնել է ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը՝ Facebook-ի իր էջում։

«Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ ադրբեջանական կողմի դիպուկահարը կրակել է միջազգային բեռնափոխադրում իրականացնող «Սպայկա» ընկերության բեռնատարի՝ ավելի կոնկրետ հենց վարորդի ուղղությամբ։ Ջարդվել է մեքենայի դիմապակին, բարեբախտաբար վարորդն անվնաս է։ Այս պահին նա շարունակում է իր ընթացքը»,-գրել է Էդվարդ Անտինյանը և հավելել, որ լուսանկարի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եթե կրակոցը 10 սմ ավելի բարձր լիներ, վարորդը ողջ չէր մնա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ