10  04  2018

Զինծառայող Նարեկ Հարությունյանը մահացել է հոսպիտալի ճանապարհին

Զինծառայող Նարեկ Հարությունյանը մահացել է հոսպիտալի ճանապարհին

09.04.2018թ. ժամը 14:20-ի սահմաններում Արցախի պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գևորգի Հարությունյանը: Նա զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ