04  04  2018

Դարձյալ խոշոր հրդեհ ռուսաստանյան առևտրի կենտրոնում. Կան տուժածներ



Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Պերսեյ» առևտրի կենտրոնում:

Համաձջան «Ռիա Նովոստի»-ի՝ հրդեհի հետևանքով կա 1 զոհ, տուժել է մի քանի մարդ, որոնց թվում՝ հրշեջ փրկարարներ:

Տարհանվել է 100-ից ավելի մարդ:

Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 80 քմ։ Այն հաջողվել է մարել:

Այրվել է առևտրի կենտրոնի վեցերորդ հարկում գտնվող պահեստը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին էլ խոշոր հրդեհ էր բռնկվել Կեմերովոյի մարզի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում, որին զոհ գնաց 64 մարդ:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ